Լրահոս

09.08.2025 11:39


Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցների խաչմերուկում հսկայական ծառը տապալվել է՝ վնասելով ավտոմեքենաներ

Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցների խաչմերուկում հսկայական ծառը տապալվել է՝ վնասելով ավտոմեքենաներ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20:30-ի սահմաններում, քամու հետևանքով, Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցների խաչմերուկում ծառը տապալվել ու վնասել է տրանսպորտային միջոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, թե երբ դեպքի վայր կժամանեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որպեսզի ծառը մասնատեն ու հեռացնեն անվտանգ վայր։

Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Պարզվել է, որ ծառի տապալման արդյունքում վնասվել են նաև էլեկտրական մալուխները և դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրասնպորտ» ՓԲԸ-ի աշխատակիցները։

Այս խորագրի վերջին նյութերը