Աշխարհ

11.08.2025 12:33


Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում հինգ լրագրող է զոհվել

Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում հինգ լրագրող է զոհվել

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ նրա թղթակից Անաս ալ-Շարիֆը և այլ չորս լրագրողներ զոհվել են՝ կիրակի երեկոյան Գազայի քաղաքում Իսրայելի կողմից ուղղված հարվածի հետևանքով։ Հաևվասխը հասցվել է նրանց կացարանին՝ վրանին։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «կիրակի ուշ երեկոյան Գազա քաղաքի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի գլխավոր դարպասի մոտ տեղադրված վրանի վրա հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել», այդ թվում՝ ալ-Շարիֆը և նրա չորս գործընկերները։

Հեռուստաալիքը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մահից կարճ ժամանակ առաջ ալ-Շարիֆը X սոցիալական ցանցում գրել է, որ Իսրայելը կենտրոնացված ռմբակոծություն է սկսել Գազա քաղաքի արևելյան և հարավային հատվածներում։

Նրա վերջին տեսանյութի ֆոնում ուժեղ հրթիռային կրակի բարձր պայթյուններ են լսվում, իսկ երկինքը լուսավորվում է պայթյունների լույսերով։

Ավելի վաղ Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջարկը՝ Գազա քաղաքը օկուպացնելու վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը