Լրահոս

11.08.2025 20:13


«Մայր Հայաստան» խմբակցությունը մասնակցել է Էրեբունիում 9,000 քմ պահեստի և ռմբապաստարանի կառուցման լսումներին

«Մայր Հայաստան» խմբակցությունը մասնակցել է Էրեբունիում 9,000 քմ պահեստի և ռմբապաստարանի կառուցման լսումներին

Սույն թվականի օգոստոսի 11 ֊ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի շենքում տեղի է ունեցել «Ա ԿԼԱՍ ԼՈԳԻՍՏԻԿԱ» ՍՊԸ֊ի կողմից ներկայացված Արին֊Բերդի 25 հասցեում պահեստային շինության/անգարի կառուցման վերաբերյալ հանրային (ՇՄԱԳ) լսումը, որին մասնակցում էին նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ` Արմենակ Դանիելյանը, Արշակ Սարգսյանը, Գրիգոր Իսկանդարյանը։

Լսումների ժամանակ պարզ դարձավ, որ նախատեսվող շինություն/պահեստը կառուցվելու է 27,000 ք/մ տարածքից 9000 ք/մ֊ի վրա։ Շինությունը մեկ հարկանի է, որը կունենա ադմինիստրատիվ տարածքներ և ստորգետնյա ռմբապաստարան։ Շինության բարձրությունը՝ 12֊ից 23 մետր։ Շինարարության տևողությունը՝ 8 ամիս։

«Մայր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը