Շահումյանում բախվել են «Mazda 6»-ը ու «Nissan»-ը. կա վիրավոր
Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Արայիկ Մ․-ի վարած «Mazda 6» մակնիշի և Երևանի բնակիչ 27-ամյա Արսեն Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։