Կառավարությունը 600 հազար դրամ է տրամադրում ՔՊ-ական մարզպետի ավտոմեքենայի լիցքավորմանը
Կառավարության՝ 2025 թվականի ապրիլի 23-ի N 483-Ա որոշմամբ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին սպասարկելու նպատակով տրամադրվել է «Volvo EX40 BEV» (Battery Electric Vehicle) (նույնականացման համար՝ YV1XZERR4S2512154) մակնիշի ավտոմեքենա։ Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում կորոշի մեքենայի գործարկման նպատակով կայան գնել, միացման տեսակը՝ եռաֆազ, կայանի հզորությունը 32 կՎԱ կամ 22 կՎտ, Type 2 գլխիկով, մալուխի երկարությունը՝ 7 մետր։
Համաձայն հիմնավորման՝ կայանը պետք է համապատասխանեցված լինի Եվրոպական CE, IEC 61851-1 (2017) և Ամերիկյան UL ստանդարտին, արժեքը՝ 300 000(երեք հարյուր հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ): Էլեկտրաէներգիայի դրվածքային հզորությունն անհրաժեշտ է ավելացնել 30 կՎԱ-ով, որի արժեքը կկազմի 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային և էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոնների։
Կառավարությունը 600 հազար դրամ է տրամադրում ՔՊ-ական մարզպետի ավտոմեքենայի լիցքավորմանը
Կառավարության՝ 2025 թվականի ապրիլի 23-ի N 483-Ա որոշմամբ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին սպասարկելու նպատակով տրամադրվել է «Volvo EX40 BEV» (Battery Electric Vehicle) (նույնականացման համար՝ YV1XZERR4S2512154) մակնիշի ավտոմեքենա։ Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում կորոշի մեքենայի գործարկման նպատակով կայան գնել, միացման տեսակը՝ եռաֆազ, կայանի հզորությունը 32 կՎԱ կամ 22 կՎտ, Type 2 գլխիկով, մալուխի երկարությունը՝ 7 մետր։
Համաձայն հիմնավորման՝ կայանը պետք է համապատասխանեցված լինի Եվրոպական CE, IEC 61851-1 (2017) և Ամերիկյան UL ստանդարտին, արժեքը՝ 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ): Էլեկտրաէներգիայի դրվածքային հզորությունն անհրաժեշտ է ավելացնել 30 կՎԱ-ով, որի արժեքը կկազմի 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային և էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոնների։
Աղբյուրը՝ yerevan.today