Կարծիք

16.08.2025 08:14


Կոռուպցիայի իրական տերերին ոչ ոք չի մոտենում

Կոռուպցիայի իրական տերերին ոչ ոք չի մոտենում

ԱՆԻՖ-ի գործով վերջապես հայտնաբերվել են մեղադրյալներ: Աչքներս լույս լինի:

Անկեղծ շնորհավորանքներ իրավապահներին․ տարիներ պահանջվեցին, որպեսզի գոնե մեկ անձ գտնվի, որին կարելի է մեղադրանք առաջադրել ԱՆԻՖ–ում։ Միգուցե ևս մի քանի տարի էլ պետք է անցնի, որ այդ մեղադրանքը վերածվի իրական դատավճռի։ Եվ, ինչպես միշտ, կոռուպցիայի իրական տերերին ոչ ոք չի մոտենում․ պատասխանատվության են ենթարկվում միջին մակարդակի ղեկավարներ, ոչ թե համակարգի իրական շահառուները։

Սելեկտիվ արդարադատություն: Տարբերությունն ակնհայտ է․ երբ խոսքը վերաբերում է իշխանությանը մոտ կանգնած իրական հանցագործներին, հետաքննությունները ձգձգվում են տարիներով, դատարանները դանդաղում են, և արդարությունից մնում է ա տառը։ Իսկ երբ ուժայինները գործում են ընդդիմադիրների, Եկեղեցու կամ բարեգործների դեմ, տեսնում ենք միանգամայն այլ պատկեր՝ արագ, օպերատիվ և «արդյունավետ» գործողություններ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը