Կարծիք

17.08.2025 09:31


Լուրջ մարտահրավեր

Լուրջ մարտահրավեր

Ամեն ինչ խառնվել է իրար ու անհասկանալի է, թե 《արևմտամետ》ասելով՝ ինչ ենք հասկանում։

Օրինակ, արևմտամետների մեջ կա ենթատեսակ` ամերիկամետ, բայց դա էլ միանշանակ չէ, որովհետեւ կա 《հանրապետական-ամերիկամետ》եւ《դեմոկրատ-ամերիկամետ》։ Եթե խորանանք, դրանցից յուրաքանչյուրը նույնպես ենթատեսակների է բաժանվում, բայց հիմա շատ չբարդացնենք առանց այն էլ մեր բարդ կյանքը։

Նույնը վերաբերվում է արևմտամետ- եւրոպամետներին, որոնց մեջ կան հունգարամետներ, սլովակամետներ, լեհամետներ, ֆրանսիամետներ, իտալամետ-ադրբեջանանավթագազամետ, եւրոբյուրոկրատամետներ եւ այլն։ Դրանց միջև եղած տարբերությունները հիմնարար են։

Կա նաեւ մի յուրահատուկ եվրոպամետների տեսակ` բրիտանամետ-թուրքամետ։

Առանձնահատուկ արևմտանետներ են նաև իսրայելամետ-ադրբեջանամետները։

Ամբողջ խնդիրն այն է, որ ներտեսակային պայքարն ավելի սուր է լինում և այդ տեսակները ոչ միայն միմյանց հետ են հակամարտության մեջ, այլեւ, մասնավորապես, Կովկասում տարբեր նախագծեր են փորձում իրականացնել, երբեմն` իրարամերժ։

Հիմա մենք լուրջ մարտահրավերի առջև ենք կանգնած, պետք է հասկանանք, թե Հայաստանում գործող տարբեր արևմտամետներից յուրաքանչյուրը որ տանիքի տակ է գործում։ Դրա համար պետք է հստակ սորտավորել եւ 《արևմտամետ》որակելուց զատ պետք է նաեւ ենթատեսակը ցուցանել։ Առանց դրա մի տեսակ հեղհեղուկ եւ լղոզված է հանրային-քաղաքական դաշտը ընկալվում կամ ավելի ճիշտ` ոչինչ էլ չի ընկալվում։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը