Լրահոս

17.08.2025 09:49


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կինի հյուսիսարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

«Oգոստոսի 17-21-ին Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երևան քաղաքում նույնպես օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 19-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը