Լրահոս

17.08.2025 15:54


Դիմակավորված անձը մտել է Երևանում հայտնի խանութներից մեկն ու հափշտակել խոշոր չափի գումար

Դիմակավորված անձը մտել է Երևանում հայտնի խանութներից մեկն ու հափշտակել խոշոր չափի գումար

Օգոստոսի 15-ին խանութի դիմակավորված թալանման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, անհայտ անձը ժամը 04:30-ի սահմաններում Ավան-Առինջում գտնվող «Դավ & Դալի» խանութի դուռը կոտրելու միջոցով մտել է ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնի ծառայողները:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը