Կարծիք

17.08.2025 19:44


Սա ոչ թե «կյանքի ու խաղաղության ցնծություն» է, այլ սահմռկեցուցիչ հակադրություն իրականությանը

Սա ոչ թե «կյանքի ու խաղաղության ցնծություն» է, այլ սահմռկեցուցիչ հակադրություն իրականությանը

Սա ոչ թե «կյանքի ու խաղաղության ցնծություն» է, այլ սահմռկեցուցիչ հակադրություն իրականությանը․

երբ սահմաններին արյուն է թափվել ու վտանգը չի մարում, երբ մեր քաղբանտարկյալները հիվանդանոց չեն հասնում, երբ հազարավոր ընտանիքներ սովի ու աղքատության ճիրաններում են՝ իշխանությունը ցնցուղի նման «ցնծություն» է բերում թատերականացված համերգների ձևով։

Ցնծությունը միլիարդների փոշիացումն է, իսկ ժողովրդի իրական կյանքը՝ խեղճացած ու անպաշտպան։

Սա ոչ թե «իրական Հայաստան» է, այլ խաբկանք՝ գունավոր լույսերի ու բարձրախոսների ետևում թաքցված։

Կեցցե՜ իրական Հայաստանի իրական ցավը, որը այս իշխանությունը համառորեն իրականություն է դարձնում։

Հ.Գ. Ստատուսներով երկիր կառավարողի գրվածքին ի պատասխան։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը