Ոչ մի Ղրիմի վերադարձ և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցություն․ Թրամփ
Ղրիմի վերադարձն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը բացառվում է։ Այս մասին Truth Social-ում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա, կամ կարող է շարունակել կռվել։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց այդ ամենը։ Ոչ մի Ղրիմի վերադարձ, որը Օբաման տվեց (12 տարի առաջ՝ առանց կրակոցի), և ոչ մի ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱՏՕ-ԻՆ։ Որոշ բաներ երբեք չեն փոխվում»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը կրկին իր համոզմունքն է արտահայտել, որ ցանկացած խաղաղության պայմանավորվածության դեպքում Ուկրաինան պետք է զիջի իր ինքնիշխան տարածքը Ռուսաստանին: Այս գաղափարը մշտապես մերժում են Կիևն ու նրա եվրոպական դաշնակիցները։