Թուրք-ադրբեջանական զույգը շարունակում է ներսից ու դրսից հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա․ Անդրանիկ Թևանյան
Արցախը Նիկոլ Փաշինյանից ստանալուց հետո Թուրքիան ու Ադրբեջանն անցել են Հայաստանի դեմ հարձակման: Իրենց խանգարում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը հեռացնելու համար օգտագործում են Հայաստանում գործող թուրքական 5-րդ շարասյանը:
Ալիևը պահանջում է վերացնել ՀՀ անկախության հռչակագիրը, որն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին: Թուրքիան էլ ամբողջությամբ ուզում է մխրճվել Հայաստանի մեջ, սակայն ռուսական գործոնը խանգարում է այդ ծրագրին:
Ուշագրավ է, որ հենց օգոստոսի 23-ին Թուրքիան որոշել է ակցիա անցկացնել Գյումրիի ռուսական ռազմաբազայի դեմ: Այն ռազմաբազայի, որը մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից է:
«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է այդ ամենը: Մենք բոլոր քաղաքական մեթոդներով պաշտպանելու ենք ՀՀ շահերը:
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից