Քաղաքական

21.08.2025 18:16


Բագրատ Սրբազանի, Արթուր Սարգսյանի և մյուսների կալանքը 3 ամսով երկարաձգվեց (տեսանյութ)

Բագրատ Սրբազանի, Արթուր Սարգսյանի և մյուսների կալանքը 3 ամսով երկարաձգվեց (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի, Արթուր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի նախնական կալանքը:

Նշենք, որ փաստաբանները բոյկոտոել են Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով դատական նիստը:

«Բոլոր փաստաբաններն, ամբողջ պաշտպանական թիմը հիմա գտնվում է այստեղ, առանց որևէ բացակայության, բայց մենք միակամ որոշել ենք, առնվազն այսօր ներկա չգտնվել դատական նիստին: Սրանով արտահայտել մեր բողոքն ընդդեմ դատական իշխանության, նախագահող դատավորի, որովհետև պաշտպանական կողմը կարծում է, որ այօսր չի իրականացվելու արդարադատություն, չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան և դատավոր»,-ասել է պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը