Սենսացիոն բացահայտում. պարզվում է՝ ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական կողմից սպանվածների և անհետ կորածների թիվը հասնում է 1 մլն 700 հազարի
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալների բազան «կոտրվել» է հաքերների կողմից, որից էլ պարզ է դարձել, որ ավելի քան 1 մլն 700 զինվոր կա՛մ անհայտ կորած են, կա՛մ էլ՝ սպանված, իսկ ավելի ստույգ՝ կան 1 մլն 721 հազար մարդու տվյալներ, որոնք ներկա դրությամբ անհետ կորածի, կամ սպանվածի տողով են անցնում:
Պաշտոնապես Զելենսկու իշխանությունը մերժում է նման թվերը հաստատելով միայն 45 հազար սպանվածի թիվը:
Մինչդեռ, գրեթե բոլոր միջազգային կենտրոնները հաստատում են, որ պատերազմում սպանվածների թիվը գերազանցում է միլիոնները:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Զելենսկին ընտրվում էր նախագահի պաշտոնում՝ խոստանալով, որ կկանգնեցնի պատերազմը (հակամարտությունը):
Այն ժամանակ, պատերազմի խորհրդանիշ էր համարվում Պորոշենկոն:
Մինչդեռ Զելենսկին հանդես էր գալիս պատերազմը դադարեցնելու խոստումներով:
Արդյունքում, իբր, «խաղաղասեր» Զելենսկիի կառավարման ժամանակահատվածում, հակամարտությունը բորբոքվեց ավելի մեծ թափով, Ուկրաինայից հեռացավ ավելի քան 10 մլն մարդ, երկիրը կորցրեց իր տարածքների 20 տոկոսը և պարզվում է արդեն, որ պատերազմի հետևանքով սպանվել կամ անհայտ կորել է ավելի քան 1 մլն 700 հազար մարդ:
Ընդ որում, այս բոլոր զոհերը հիմնավորվում էին «երջանիկ ԱՊԱԳԱ» կերտելու տեսլականով: Նույն «ԱՊԱԳԱ ԿԱ» կարգախոսով Փաշինյանը խաբեց հանրությանը և 2021 թվականին կրկին կարողացավ վերարտադրել սեփական իշխանությունը:
Հիշեցնենք, որ 2014-ին Յանուկովիչին հեռացրին իշխանությունից, որպեսզի երկիրն արագորեն դառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ:
Շարքային քաղաքացիներն, անկեղծորեն, այն ժամանակ հավատում էին, որ դրանից հետո իրենք կապրեն՝ «ինչպես Շվեյցարիայում»:
Մինչդեռ պատմությունը դաժան դաս տվեց ուկրաինական հանրությանը, քանզի այսօր այդ երկրից փախել է 10 մլն մարդ, երիտասարդ տղամարդիկ վախենում են փողոցներում ման գալ, քանի որ երաշխիք չունեն, որ ստիպողաբար չեն զորագրվելու և ուղարկվելու ռազմաճակատ. 1 մլն 700 հազար մարդ արդեն չկա, և այդ ամենից հետո, պարզվում է դեռ 11 տարի անց, քննարկվում է, թե այդ երկիր կարո՞ղ է անդամագրվել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:
Մի՞թե դա ցույց չի տալիս ներկայիս Արևմուտքի դաժան և խաբեբա էությունը:
Նշենք, որ այս նույն Արևմուտքը նույն ձևի խաբեց նաև Վրաստանին՝ 2000-ականներին, իսկ այսօր խաբում է Հայաստանին, որի արդյունքում հայերը կորցրին Արցախը, կորցնելու վտանգի տակ են հայտնվել նաև Սյունիքն ու ողջ Հայաստանը:
Ավելացնենք նաև, որ այդ նույն Արևմուտքը 100 տարի առաջ նույնպես խաբեց Հայաստանին, սակայն 100 տարի անց, պարզվում է մեր ժողովուրդը այդպես էլ այդ դասերից լուրջ հետևություն չարեց:
Այդ իսկ պատճառով էլ մենք կրկին կանգնած ենք նույն վտանգի առջև:
Ընդ որում, ավելի վատ հետևանքներով, քան նույնիսկ այսօրվա Ուկրաինան, քանի որ, ի տարբերություն Ուկրաինայի, մենք տարածքի բավարար խորություն չունենք:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am