Պոզով-պոչով թալանը կամ ինչպես է թալանվում երևանցին և ինչպես են գրպանվում Երևան քաղաքի բյուջեի գումարները (տեսանյութ)
Մենք` Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներս, իրացնելով մեր լիազորությունները, այցելություններ ենք կատարում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններ և ուսումնասիրում Երևան համայնքի բյուջեից հատկացված գումարներով հիմնանորոգված և բարեկարգված բակերը, մանկական խաղահրապարակներն ու խաղադաշտերը։ Այն, ինչ տեսել, փաստել ու արձանագրել ենք երևանյան շատ հասցեներում, մեղմ ասած փողերի վատնում է, երևանցու վճարած հարկերից և տուրքերից գոյացած բյուջեի մսխում։
Դիցուկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան-ի ՀԱԹ-ում մեր այցելության և ուսումնասիրության ժամանակ հայտնաբերեցինք, որ տարբեր բակերում տեղադրված միանման փայտյա նստարանները գնվել են մի դեպքում 50,000 դրամով, մեկ այլ դեպքում` 90,000 դրամով, միևնույն մանկական խաղասարքը (զսպանակով ճոճանակ), որը չափսերով, տեխնիկական և ֆունկցիոնալ առումով նույնն է, 3 տարբեր բակերի համար ձեռք է բերվել 3 տարբեր գնով` 300,000 դրամ, 450,000 դրամ, 550,000 դրամ։ Մեկ այլ մանկական խաղասարք (պտտվող կառուսել), որը նույնպես չափսերով, տեխնիկական և ֆունկցիոնալ առումով նույնն է, 3 բակերում էլ` գնվել են 2 տարբեր գներով` 450,000 դրամով և 600,000 դրամով։ Ի դեպ, նույն կապալառու ընկերությունը միևնույն պայմանագրով 2 տարբեր բակեի բարեկարգման շրջանակներում տեղադրել է մեկին մեկ նույն խաղասարքերը, բայց յուրաքանչյուրի համար՝ 150,000 դրամ տարբերությամբ։
Ոնց էլի, ոնց։
Ի դեպ` զսպանակով ճոճանակը 2 զսպանակից, 2 նստարանից ու մի քանի զոդված երկաթից կոնստրուկցիա է։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից