Կարծիք

23.08.2025 15:08


Հայաստանի թրքամետ 5-րդ շարասյունը Գյումրիում փորձելու է սադրանք հրահրել

Հայաստանի թրքամետ 5-րդ շարասյունը Գյումրիում փորձելու է սադրանք հրահրել

Հայաստանի թրքամետ 5-րդ շարասյունն, այսօր, այս վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում, Գյումրիում փորձելու է սադրանք հրահրել ռուսական ռազմաբազի մոտակայքում:

Մենք, իհարկե, նրանց չենք տեսնի ադրբեջանցիների կողմից օկուպացված Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս, որով պահանջեն ադրբեջանական ռազմական բազան Հայաստանի տարածքից դուրս հանելու պահանջով: Սակայն նրանք Գյումրիում, դեռևս ապահով տարածքում, իրենց համարձակ կերպով են դրսևորում:

Անորոշ ու պայթյունավտանք միջազգային հարաբերությունների պայմաններում, որտեղ Կովկասը ցանկացած պահ կարող է վերածվել թեժ կետի, որտեղ կարող են բախվել գերտերությունները, նման սադրանքի հեղինակները պետք է պատժվեն, եթե ոչ հիմա, ապա քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո:

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը