Կարծիք

25.08.2025 14:13


Մենք կանգնած ենք Ռուբիկ Հակոբյանի կողքին և չենք համակերպվելու քաղաքական բռնության հետ

Մենք կանգնած ենք Ռուբիկ Հակոբյանի կողքին և չենք համակերպվելու քաղաքական բռնության հետ

Ռուբիկ Հակոբյանը այսօր կալանքի տակ է, միայն նրա համար, որ համարձակվեց բարձրաձայնել իր կարծիքը և քննադատել իշխանության գործողությունները: Ազատ խոսքը և քաղաքական կարծիքների արտահայտումը չեն կարող և չպետք է դառնան քրեական պատժի պատճառ:

Քաղաքացիական հասարակությունը, մտավորականները և իրավապաշտպանները չեն կարող լռել, երբ քաղբանտարկյալները դառնում են պետության համար «վտանգավոր» մարդկանց ցանկում միայն իրենց արտահայտած մտքերի պատճառով:

Իրական ժողովրդավարական երկրում անհապաղ ազատ կարձակվեին Ռուբիկ Հակոբյանը և մեր մյուս ընկեր-քաղբանտարկյալները և պաշտպանված կլիներ բոլորի ազատ արտահայտվելու իրավունքը։

Ժողովրդավարության բաստիոնում քաղաքական դրդումներով իրականացվող հետապնդումներ չեն լինում։

Մենք կանգնած ենք Ռուբիկ Հակոբյանի կողքին և չենք համակերպվելու քաղաքական բռնության հետ:

Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը