Լրահոս

25.08.2025 17:58


Խոշոր հրդեհ է բռնկվել Ջրվեժի սպունգի արտադրամասում (տեսանյութ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Ջրվեժի սպունգի արտադրամասում (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է այսօր ժամը 16։57-ին, հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

«Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Sputnik Արմենիայի տեղեկություններով` հրդեհը բռնկվել է սպունգի արտադրամասում։

Այս խորագրի վերջին նյութերը