Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու պահանջով օրերս տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին Alpha News-ը զրուցել է Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանի հետ:
Նա նշել է, որ «Մայր Հայաստան»-ը ռուսական ռազմաբազան դիտարկում է որպես Հայաստանի անկախության և անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկը: «Այսպես կոչված արևմտամետներն իրենց գործողություններով ցույց են տալիս, որ ավելի շատ համահունչ են թուրքական և ադրբեջանական շահերի հետ, երբ հանդես են գալիս ռազմաբազան դուրս բերելու կոչերով»,-ասել է նա:
Գյումրիում 102-րդ բազան հանել ցանկացողների բերանը փակեց հանրային կարծիքը. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)