Լրահոս

30.08.2025 11:03


«Villeroy & Boch Armenia» խանութ-սրահում հայտնաբերվել են վտանգավոր մանկական բաժակներ

«Villeroy & Boch Armenia» խանութ-սրահում հայտնաբերվել են վտանգավոր մանկական բաժակներ

Երևան քաղաքի Աբովյան 22 հասցեում գործող Villeroy & Boch Armenia խանութ-սրահի կողմից վաճառքի են հանվել երեխաների համար նախատեսված վտանգավոր բաժակներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Խոսքը վերաբերում է հետևյալ հավաքածուներին․ «Քաղցած արջի պես», «Ուրախ արջի պես», «Մռնչա առյուծի պես», «Քայլիր փղի պես»։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ բաժակների ապակին կարող է կոտրվել ներսից ճնշում գործադրելու դեպքում, ինչը վտանգ է ներկայացնում երեխաների առողջության համար։ Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է՝ չմշակված ապակու ձուլման հետևանքով։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել տեսչության հետ և վերադարձնել բաժակները՝ ստանալով ապրանքի արժեքի վերադարձ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ հեռ. 060 68 02 12 կամ 85 20։

Այս խորագրի վերջին նյութերը