Արաբկիրի թաղապետարանի աչքի առաջ արդեն ավելի քան երկու շաբաթ Կանաչապատման աշխատակիցները քանդել են, խողովակ անցկացրել ու թողել բաց վիճակում։
Սա ոչ թե մի օրվա սխալ է, այլ՝ համակարգային անփութություն, որին մենք ամեն օր բախվում ենք շրջելով Երևանում, ցավն այն է, որ արդյունքում․ ծանրաբեռնված փողոցում առաջացել է լրացուցիչ խցանում, փոշին ու կեղտը մարդկանց թոքերի և մեքենաների մեջ են լցվում, ճանապարհի վնասված հատվածը քայքայում է մեքենաները, դպրոցի հարակից տարածքում ստեղծվել է վթարային վտանգ, և սեպտեմբերի 1-ից իրավիճակը միայն կվատթարանա։ Այս ամենը կատարվում է քաղաքային 2,5 միավորանոց իշխանության լիարժեք անտարբերության պայմաններում։
Քանդել գիտեն, բայց վերականգնել՝ ոչ։ Քաղաքացիները ստիպված են ամեն օր սեփական կյանքով ու առողջությամբ վճարել այս անպատասխանատվության համար։ Պահանջում ենք անհապաղ լուծում։ Հակառակ դեպքում սա կլինի ոչ թե անփութություն, այլ սահմանված քաղաքականություն՝ քաղաքը քանդելու և մարդկանց տանջելու, ասել է թե վրեժ լուծելու։
Համակարգային անփութություն՝ Նաիրի Զարյանի փողոցում (տեսանյութ)

Տեսանյութն՝ այստեղ։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից