Ապօրինաբար քաղաքացիներից գանձում են ընդհուպ մինչև տարեկան 160 հազար ՀՀ դրամ
Կարմիր գծերի վերաբերյալ երկու դատական գործերով էլ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչները, որը ըստ Վարչական, Վերաքննիչ Վարչական և Վճռաբեկ դատարանի դիրքորոշումների` իրավունք չունեին նիստերին մասնակցել, հայտնում էին, որ ավտոկայանատեղիների վճարը թանկացել է քաղաքը բեռնաթափելու համար։
Ու ահա այս ոչ իրավաչափ մեկնաբանությամբ (սա հաստատել են Վարչական դատարանի 9 դատավորներ) արդեն 2 տարի է, ինչ ապօրինաբար քաղաքացիներից գանձում են ընդհուպ մինչև տարեկան 160 հազար ՀՀ դրամ։
Օրերս սակայն պարզվեց, որ դպրոցներում դասերը պիտի մեկնարկեն 08։15, որպեսզի քաղաքը բեռնաթափվի, բայց, դասականի ասած` <<Stop, Baby, ո՞ւր ես գնում>>... եթե քաղաքը կարմիր գծերի թանկացմամբ պիտի բեռնաթափվեր, ապա դասերը ավելի վաղ ժամի մեկնարկելու չպիտի լիներ, իսկ եթե կա նման կարիք, ուրեմն կարմիր գծերի թանկացումն անգամ քաղաքապետարանի համար է անպիտան գործիք քաղաքը բեռնաթափելու տեսանկյունից, հետևաբար կա'մ կատարեք դատական ակտերը և փոխհատուցեք քաղաքացիներից ոչ իրավաչափորեն գանձնված գումարները, կա'մ էլ ընդունեք, որ կարմիր գծերը թանկացրել եք ոչ թե քաղաքը բեռնաթափելու, այլ քաղաքացու գրպանը էլ ավելի խորը մտնելու համար։

Ցտեսություն
#քաղաքացին_տուգանքի_մատերիալ_չէ
Իրավաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից