Ի՞նչ են հուշում ստորագրված հայ-ամերիկյան և ադրբեջանա-ամերիկյան հուշագրերը
Եվ այսպես. ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթաժողովում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթերը։
«Միացյալ Նահանգները՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ, հրապարակել են օգոստոսի 8-ին Թրամփի, Ալիևի և Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպման վերջնական փաստաթղթերը», - ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի մասով ԱՄՆ-ն հետևյալ հուշագրն է ստորագրել:
Ռազմավարական աշխատանքային խմբի շրջանակներում ԱՄՆ-ն և Ադրբեջանը մտադիր են կենտրոնանալ հետևյալ երեք ոլորտների վրա՝
-Տարածաշրջանային կապի ապահովում, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի և տարանցման ոլորտներում։
- Տնտեսական ներդրումներ, այդ թվում՝ արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների ոլորտում։
-Անվտանգության ոլորտում համագործակցություն, այդ թվում՝ պաշտպանական զենքերի վաճառքի և ահաբեկչության դեմ պայքար։
ԱՄՆ-ն և Ադրբեջանը մտադիր են համագործակցել հետևյալ ոլորտներում՝
Էներգետիկայի և տարածաշրջանային կապի ենթակառուցվածքների ներդրումների ընդլայնում։
-Պաշտպանության և հակաահաբեկչական համագործակցության ամրապնդում։
- Տարածաշրջանային տնտեսական և առևտրային համագործակցության զարգացում։
-Արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների ներդրումների ոլորտում գործընկերությունների զարգացում։
Հուշագրում նշվում է նաև, որ
Առաջին
Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում Մասնակիցների կողմից ստորագրման օրվանից և նախատեսված է մեկ տարի ժամկետով։
Երկրորդ
Յուրաքանչյուր մասնակից կարող է դադարեցնել իր մասնակցությունը սույն Հուշագրին ցանկացած պահի: Մասնակցությունը դադարեցնող մասնակիցը պետք է վաթսուն օր առաջ գրավոր ծանուցում տա մյուս Մասնակցին՝ դիվանագիտական ուղիներով
Երրորդ
Մասնակիցները կարող են փոփոխություններ կատարել այս Հուշագրում՝ փոխադարձ գրավոր համաձայնությամբ։
Չորրորդ
Այս Հուշագիրը չի ստեղծում որևէ իրավունք կամ պարտավորություն միջազգային կամ ազգային իրավունքի համաձայն։
***
Հայաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել համագործակցել երեք ոլորտներում՝
Առաջին Ենթակառուցվածքների զարգացում և սահմանային անվտանգություն
-«Խաղաղության խաչմերուկ»-ի նախագծում մասնավոր ներդրումների խթանում։
- Մաքսային վերահսկողության արդյունավետության բարձրացում և մաքսանենգության դեմ պայքար։
- ԱՄՆ-ի և Հայաստանի գործակալությունների միջև փորձի փոխանակում։
- Կիբեռանվտանգության զարգացում։
Երկրորդ Համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում
զարգացնել կիսահաղորդչային էկոհամակարգը և էլեկտրոնիկայի արդյունաբերությունը Հայաստանում։
- տարածաշրջանային էներգետիկ համագործակցության և վերապատրաստման խթանում։
Արևմտյան և ռուսական փորձագետները համեմատելով այս երկու հուշագրերը հանգել են ընդհանուր առմամբ, հետևյալ եզրահանգմանը, այն է. ԱՄՆ-ի համար Ադրբեջանը դիտարկվելու է, որպես տարածաշրջանի գլխավոր ռազմավարական բնույթի գործնկեր:
Այստեղ հաշվի է առնվում նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործոնը: Փաստորեն, երզակացնում են փորձագետները, այս հուշագրով մեծանում է նաև Թուրքիայի գործոնը տարածաշրջանում,որպես հակակշիռ Ռուսաստանի և Իրանի: Եվ պատահական չէր նաև այս համետքստում 907 բանաձևի փաստացի չեղարկումը, որը կարող է ճանապարհ բացել ամերիկյան զենքի մատակարարման համար՝ դեպի Ադրբեջան:
Հայաստանի մասով, նշում են փորձագետները, հուշագիրը ավելի շատ հուշում է, որ ԱՄՆ-ն դիտարկելու է Հայաստանը, որպես տեխնիկական տարածք, որը ոչ միայն չպիտի խոչընդոտի Ադրաբեջանի մասով ԱՄՆ-ի ծրագրերին, այլև ինչ-որ մասով, պիտի տեխնիկապես աջակցելու դեր ստանձնի այդ ծրագրում:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում ԱՄՆ-ն փորձելու է վերաֆորմատավորել եղած ուժերի բալանսը՝ ի օգուտ Թուրքիայի և Ադրբեջանի, որտեղ Հայաստանն ու Վրաստանը պիտի կատարեն սպասարկման ֆունկցիա:
Իսկ թե ինչ կարող է լինել, եթե այս ամենը կյանքի կոչվի, դա արդեն խոսակցության այլ թեմա է:

Ենթակառուցվածքների զարգացում և սահմանային անվտանգություն
-«Խաղաղության խաչմերուկ»-ի նախագծում մասնավոր ներդրումների խթանում։
- Մաքսային վերահսկողության արդյունավետության բարձրացում և մաքսանենգության դեմ պայքար։
- ԱՄՆ-ի և Հայաստանի գործակալությունների միջև փորձի փոխանակում։
- Կիբեռանվտանգության զարգացում։
Երկրորդ
Համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում
զարգացնել կիսահաղորդչային էկոհամակարգը և էլեկտրոնիկայի արդյունաբերությունը Հայաստանում։
- խթանել կիսահաղորդչային մատակարարման շղթաների կայունությունը։
- խրախուսել մասնավոր ներդրումները, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության միջոցով։
- մշակել համատեղ հետազոտական և ակադեմիական նախագծեր, այդ թվում՝ հայ-ամերիկյան գիտական հիմնադրամի հնարավոր ստեղծումը։
- կիսվել արտահանման վերահսկողության և արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով։
Երրորդ
Գործընկերություն էներգետիկ անվտանգության ոլորտում
- կարևորագույն էներգետիկայի, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների և էներգիայի կուտակման համակարգերի ներդրումների ներգրավում։
- էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման ցանցերի արդիականացում։
- քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության զարգացում, այդ թվում՝ փոքր մոդուլային ռեակտորային տեխնոլոգիաներ։
- էներգետիկ ենթակառուցվածքների կիբեռպաշտպանության ամրապնդում։
- տարածաշրջանային էներգետիկ համագործակցության և վերապատրաստման խթանում։
Արևմտյան և ռուսական փորձագետները համեմատելով այս երկու հուշագրերը հանգել են ընդհանուր առմամբ, հետևյալ եզրահանգմանը, այն է. ԱՄՆ-ի համար Ադրբեջանը դիտարկվելու է, որպես տարածաշրջանի գլխավոր ռազմավարական բնույթի գործնկեր:
Այստեղ հաշվի է առնվում նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործոնը: Փաստորեն, երզակացնում են փորձագետները, այս հուշագրով մեծանում է նաև Թուրքիայի գործոնը տարածաշրջանում,որպես հակակշիռ Ռուսաստանի և Իրանի: Եվ պատահական չէր նաև այս համետքստում 907 բանաձևի փաստացի չեղարկումը, որը կարող է ճանապարհ բացել ամերիկյան զենքի մատակարարման համար՝ դեպի Ադրբեջան:
Հայաստանի մասով, նշում են փորձագետները, հուշագիրը ավելի շատ հուշում է, որ ԱՄՆ-ն դիտարկելու է Հայաստանը, որպես տեխնիկական տարածք, որը ոչ միայն չպիտի խոչընդոտի Ադրաբեջանի մասով ԱՄՆ-ի ծրագրերին, այլև ինչ-որ մասով, պիտի տեխնիկապես աջակցելու դեր ստանձնի այդ ծրագրում:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում ԱՄՆ-ն փորձելու է վերաֆորմատավորել եղած ուժերի բալանսը՝ ի օգուտ Թուրքիայի և Ադրբեջանի, որտեղ Հայաստանն ու Վրաստանը պիտի կատարեն սպասարկման ֆունկցիա:
Իսկ թե ինչ կարող է լինել, եթե այս ամենը կյանքի կոչվի, դա արդեն խոսակցության այլ թեմա է:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am