Խոշոր պայթյուն՝ Ամիրյան փողոցում․ մեքենա է պայթել, ավտոբուս է վնասվել, կան տուժածներ (տեսանյութ, լուսանկար)
Քիչ առաջ՝ ժամը 14։40-ի սահմաններում, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում։ Ըստ 7or.am-ի ունեցած տեղեկությունների՝ ընթացքի ժամանակ պայթել է Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։ Քաղաքացիների օգնությամբ՝ վարորդին հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից։Նա այրվածքներ և վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայրն են ժամանել նաև հրշեջ-փրկարարները։
Պայթյունից վնասվել է նաև Տոյոտա մակնիշի ավտոմքենայի հետևում գտնվող մեկ այլ ավտոմեքենա և հանդիպակաց գոտով երթևեկող 58 համարի ավտոբուսը, որի ապակիներն են փշրվել։
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ կոտրվել են նաև հարակից շենքերի ապակիները։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ըստ նախնական տեղեկությունների` Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուս քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին էլ հայտնում են առողջապահության նախարարությունից:
Խոշոր պայթյուն՝ Ամիրյան փողոցում․ մեքենա է պայթել, ավտոբուս է վնասվել, կան տուժածներ (տեսանյութ, լուսանկար)
Քիչ առաջ՝ ժամը 14։40-ի սահմաններում, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում։ Ըստ 7or.am-ի ունեցած տեղեկությունների՝ ընթացքի ժամանակ պայթել է Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը։ Քաղաքացիների օգնությամբ՝ վարորդին հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից։ Նա այրվածքներ և վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայրն են ժամանել նաև հրշեջ-փրկարարները։