Լրահոս

03.09.2025 13:02


Ի՞նչ վիճակում են Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունից տուժածները. մանրամասներ

Ի՞նչ վիճակում են Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունից տուժածները. մանրամասներ

Ամիրյան փողոցում սեպտեմբերի 2–ին մեքենայի պայթյունից տուտուժածներից մեկը, որի վիճակը ծայրահեղ ծանր էր, տեղափոխվել է բաժանմունք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Վիճակը հիմա միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուս 2-ի վիճակը բավարար է, դուրս են գրվել»,–հայտնեցին կառույցից։

Հիշեցնենք` երեկ` 14։40-ի սահմաններում, Երևանի Ամիրյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել են նաև հարակից ավտոմեքենաներ։ 3 քաղաքացի հոսպիտալացվել է։

Այս խորագրի վերջին նյութերը