Հարցազրույց

04.09.2025 10:51


Երևանում տրանսպորտը պետք է լինի և ավելի լավ, և անվճար. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Երևանում տրանսպորտը պետք է լինի և ավելի լավ, և անվճար. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Երևանում խցանումների լուծումները շատ պարզ են, պետք չէ ինչ–որ նոր բաներ հորինել. միակ ուղին ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցումն է։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն է։

«Երևանում տրանսպորտը պետք է դառնա համ ավելի լավը, համ անվճար, Լյուքսեմբուրգում, Էստոնիայում, Սերբիայում գնում են դեպի անվճար տրանսպորտ, որովհետև իրական բեռնաթափման երկու ձև կա։ Դու պետք է մի կողմից անհարմար սարքես Երևանի կենտրոնում կայանալը, որ մարդիկ չուզեն այդտեղ գան, կանգնեն, որովհետև թանկ է, բայց դրա հետ մեկտեղ դու պետք է հակառակը առաջարկես` լավ տրանսպորտ ու անվճար։ Բայց հիմա մեր տրանսպորտը ոչ լավն է, ոչ անվճար, ոչ մի մարդ իր մեքենան չի թողնելու տանը, որպեսզի խցկվի ավտոբուսի մեջ, ու հերթերով, խցանումներով հասնի քաղաք»:

Այս խորագրի վերջին նյութերը