Քաղաքային իշխանությունների՝ «գրպանը մտնող» որոշումների մասին (տեսանյութ)
05.09.2025թ. կայացավ Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի ընթացքում խոսել եմ տրանսպորտի եւ գույքահարկերի թանկացման, օդի աղտոտվածության, կառավարության կողմից ներմուծված խայտառակ վատ «Ուրբան» ծրագրի, շին. թույլտվությունների, բյուջեի թերակատարման, վատ կազմված ֆինասական փաստաթղթերի և այլնի մասին։
Բարձրաձայնել եմ նաև, թե ինչպես է ՔՊ-ն մտնում մարդկանց գրպանը և ժամանակին ժողովրդին տուգանքի «մատերիալ» չհամարողը հիմա ժողովրդին սարքել տուգանքի «մատերիալ»։
Հարգելի’ հայրենակիցներ, այս թանկացումների և ապօրինությունների դեմ «Մայր Հայսատանը» պայքարում է բոլոր հնարավոր միջոցներով, իսկ քաղաքային իշխանությունները տրանսպորտի թանկացման համար նույնիսկ հասել են Ազգային ժողով։
Այսինքն, և‘ Նիկոլ Փաշինյանը, և’ ամբողջ ՔՊ-ն նույնպես կողմ են այս թանկացումներին։ Այս ամենի դեմն առնելու ճանապարհն իշխանափոխությունն է ամբողջ Հայաստանում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից