Լրահոս

08.09.2025 12:43


Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 31-33 աստիճան տաքություն

Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 31-33 աստիճան տաքություն

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ին Լոռիում և Տավուշում աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:

Երևան քաղաքում սեպտեմբերի 8-10-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 31-33 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կլինի +24...+26 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը