Պատմամշակութային շենքում նախատեսվում է առևտրի կենտրոն հիմնել
Այսօր` 08.09.2025, «Մայր Հայաստանի» ավագանիներ Գրիգոր Իսկանդարյանը, Արմենակ Դանիելյանը և Արշակ Սարգսյանը մասնակցեցին Կենտրոն վարչական շրջանում կայացած ՇՄԱԳ նիստին, որտեղ քննարկվում էր Արամի փողոց 54, 54/1 և 54/3 հասցեներում գտնվող հուշարձան-շենքի ամրակայման, վերականգնման, փոփոխման և կցակառույցի իրականացման հարցը։ Ըստ նախագծողի՝ շենքի արտաքին տեսքի փոփոխություն չի լինելու։
Ավտոկայանատեղիի հարցը լուծված չէ, քանի որ քաղաքապետարանի, ԿԳՄՍ-ի և քաղաքաշինության նախարարության կողմից այդպիսի պահանջ չի դրվել։ Կանաչապատման պահանջ նույնպես չկա։ Աշխատանքները տևելու են 39 ամիս։
Պատմամշակութային շենքում վերականգնումից հետո նախատեսվում է առևտրի կենտրոն հիմնել։

«Մայր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից