Կարծիք

11.09.2025 09:27


Ծախսվել են անհամաչափ մեծ գումարներ՝ շուկայական արժեքներից մի քանի անգամ բարձր (տեսանյութ)

Ծախսվել են անհամաչափ մեծ գումարներ՝ շուկայական արժեքներից մի քանի անգամ բարձր (տեսանյութ)

Շարունակվում են մեր շրջայցերը Երևանի «բարեկարգված» բակերով։

Այսօր այցելեցինք Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի 14 և 15 շենքերի բակ, որտեղ վերջերս վերանորոգվել է ֆուտբոլի դաշտ։

Ստանդարտ նախագծով կառուցված այս դաշտում առկա են բոլոր այն նույն խնդիրները, որոնք հանդիպում են գրեթե բոլոր այն դաշտերում, որոնք այս իշխանությունների կողմից «վերանորոգվել» կամ «վերակառուցվել» են։ 7 տարվա ընթացքում չհաջողվեց սովորել կառուցել որակյալ դաշտեր, որոնք կծառայեն ավելի քան 2 տարի։

Երբ ուսումնասիրում ենք ծավալաթերթ-նախահաշիվը, պարզ է դառնում, որ կան աշխատանքներ, որոնց համար ծախսվել են անհամաչափ մեծ գումարներ՝ շուկայական արժեքներից մի քանի անգամ բարձր։

Խնդիրների պատճառները բազմաթիվ են, սակայն ամենաէականն այստեղ քաղաքային իշխանությունների անտարբերությունն է և վերահսկողության լիակատար բացակայությունը։

Հ.Գ. Հարգելի հայրենակիցներ, մենք՝ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանիներս, շարունակելու ենք մեր ամենօրյա հետևողական աշխատանքը՝ բացահայտելու այս ապիկար իշխանությունների թալանը, սուտը և կեղծիքը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը