Լրահոս

15.09.2025 10:28


Որոշ շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի

Որոշ շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում սեպտեմբերի15-ին, 17-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 16-ի երեկոյան և 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում սեպտեմբերի 15–ի ցերեկը կլինի 25-27 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20...+22 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը