Քաղաքական

16.09.2025 20:55


«Մայր Հայաստանը»՝ հանուն Գյումրու զարգացման

«Մայր Հայաստանը»՝ հանուն Գյումրու զարգացման

Գյումրու ավագանու այսօրվա նիստում ընդունվեց այն ուղերձի նախագիծը, որը ներկայացրել էր «Մայր Հայաստանը» և որին, օրենքով սահմանված կարգով, իր ստորագրությամբ միացել էր ավելի քան 7 հազար գյումրեցի: Այսինքն՝ գյումրեցիները մեզ հետ դարձան նախագծի համահեղինակ, ինչն աննախադեպ էր Գյումրու պատմության մեջ:

Նախագծով առաջարկվում է Գյումրիում ստեղծել ազատ տնտեսական գոտի և հարկային ռեժիմի առումով Գյումրուն տալ «ազատ քաղաքի» կարգավիճակ:

Գյումրու մեր թիմը շատ լավ աշխատեց ամիսներ առաջ՝ տնետուն և այլ տարբերակներով հազարավոր գյումրեցիներին ներկայացնելով մեր ծրագրերն ու ստանալով նրանց աջակցությունը:

Ուղերձն ընդունված է: Մենք հետևողական ենք լինելու այս հարցում: Գյումրին պետք է ձերբազատվի «աղետի գոտու» պիտակից ու դառնա զարգացման գոտի:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը