Եթե դու Թուրքիայի և Ադրբեջանի վրա ես քո հույսը դնում, Հայաստանն ուղղակի չի լինելու. Դանիելյան (տեսանյութ)
2019 թվականին Հայաստանին առաջարկվել է հինգ շրջանները հանձնել և սառեցնել հարցը Արցախով և երկու շրջաններով. Փաշինյանը դա գաղտնի է պահել ժողովրդից, այսինքն բավականին արժանապատիվ խաղաղություն է առաջարկվել, ինքը մերժել է այդ առաջարկը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։
«Ինչի՞ համար է մերժել։ Իր թիմակիցները և ինքը ասում են, որ եթե այն ժամանակ տայի հինգ շրջան, ապա ժողովուրդը դա չէր ընկալի, որովհետև ժողովուրդը այդ ձևի խաղաղություն չէր ուզում, զիջում չէր ուզում, ժողովուրդը ըստ էության պատերազմ էր ուզում։ Դե ես էլ, քանի որ ժողովուրդը ցանկանում է, ժողովրդին տարել եմ պատերազմի։ Վերջերս ինքը ասաց՝ ես պատերազմը չկանգնեցրեցի կամ այդ համաձայնության հետ չգնացի, որովհետև, եթե մենք Արցախը ամբողջովին տայինք, մենք վերականգնում ենք մեր ինքնիշխանությունը։ Այսինքն ինքը ասում էր՝ ես առանց ժողովրդին հարցնելու, ժողովրդին տարել եմ պատերազմի, որպեսզի Հայաստանը ինքնիշխան լինի։ Հիմա ինքնիշխանությունը շարունակում է զիջել։ Ասում է՝ կազատվենք Ռուսաստանի ազդեցությունից, բայց մտնում ենք թուրքական-ադրբեջանական ազդեցություն, և դա խաղաղությունն է։ Այսինքն, ինքը այն ժամանակ ասում էր՝ ժողովուրդը պատերազմ էր ուզում, դե ես տարա պատերազմի, հիմա էլ ասում է՝ ժողովուրդը խաղաղության է ուզում, դրա համար Հայաստանի տարածքները հանձնում եմ։ Սա հերթական դեմագոգիան է և մարդկանց հիմարի տեղ դնելը, ու ցավոք սրտի, Հայաստանում կա մի խավ, որ այդ ամեն ինչը լուրջ է ընդունում և քննադատական մտածողություն չունի այդ ամեն ինչը ճիշտ գնահատելու համար»,–ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ հակընդեմ գաղափար պետք է ներկայացվի, այդ թվում եկող տարվա ընտրություններում, որպեսզի հնարավոր լինի ստանալ մարդկանց աջակցությունը, քաղաքագետը պատասխանեց. «Այս հարցը շատ խորքային հարց է։ Տեսեք, դեռևս 10-րդ դարում հայ ժողովուրդը, ըստ էության, պատմության թատերաբեմը լքել էր, և հայ ժողովուրդը ստացավ տարածք Ռուսական կայսրության քաղաքականության արդյունքում։ Ռուսաստանը Սև ծովի տաք ծովեր պետք է դուրս գար, Հյուսիսային Կովկասում 60-70 տարի ահավոր պատերազմի մեջ էր լեռնականների հետ, բայց Հարավային Կովկասը վերցրել էր և իր հիմնական ախոյանը Օսմանյան Թուրքիան էր։ Այ, որպեսզի այս խնդիրը լուծվի, սկսեց հայերի վերաբնակեցումը այս տարածքում։
1828 թվականին, երբ ռուսները եկան այս տարածք, այստեղ, իրական Հայաստանի տարածքում 20% էին հայերը, որոնց մի զգալի հատվածն էլ բոշաներն էին՝ քրիստոնեություն ընդունած գնչուները։
Այսինքն Հայաստանը որպես այդպիսին ստեղծվել է որպես սեպ մուսուլմանների մեջ Ռուսաստանի քաղաքականության համար։
Հիմա հարցը հետևյալն է, եթե դու այդ դերը չես կատարում, դու ուղղակի որպես պետություն չես կարող լինել։ Շատ ցավալի բան եմ ասում, որովհետև ոչ ոք չի ուզում սեպի դեր կատարել, բոլորը ուզում են նորմալ պետություն լինել, հարևանների հետ, լավ լինել և այլն։ Բայց սա է իրականությունը։
Հայաստանը ստեղծվել է հենց այդ դերակատարության համար: Եթե այդ դերակատարությունը ինքը կորցնում է, ինքը ուղղակի որպես պետություն է վերանալու։ Հայաստանը որպես պետություն ստեղծվել է որպես բալանս Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Եթե դու Թուրքիայի և Ադրբեջանի վրա ես քո հույսը դնում, Հայաստանը ուղղակի չի լինելու, որովհետև այդ տրամաբանության մեջ Հայաստանը խանգարիչ դերակատարություն ունի»,–ընդգծեց Ստեփան Դանիելյանը։