Կարծիք

24.09.2025 19:21


Միքայել Սրբազանին դատարանը ճանաչեց մեղավոր իշխանություններին չհանդուրժելու համար

Միքայել Սրբազանին դատարանը ճանաչեց մեղավոր իշխանություններին չհանդուրժելու համար

Միքայել Սրբազանին դատարանը ճանաչեց մեղավոր՝ զուտ մի բանի՝ հայրենավաճառությամբ զբաղվող իշխանություններին չհանդուրժելու և իր խոսքը բարձրաձայնելու համար։ Սա բարոյազրկության գագաթնակետն է։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է գաղութի, իսկ իրեն՝ գաղութի դահճի։ Ովքեր համարձակվում են դեմ խոսք ասել, կամ հայտնվում են բանտում, կամ սպանվում են տարբեր հանգամանքներում, կամ հայտնվում են բանտում ու էլի սպանվում։ Երկրում քաոս է տիրում, իրավական համակարգը կատարում է Նիկոլ Փաշինյանի՝ իր մեջ հանցակազմ պարունակող անօրինական հրամանները՝ մարդասպաններին թողած, այլ ծանր հանցագործությունների դեպքերը թողած, ամբողջությամբ լծված է ընդդիմախոսներին լռեցնելու, զսպելու գործին։ Դատարանները դատում են սրբազանների, զոհվածի ծնողների, ընդդիմախոս կանանց, շարքային քաղաքացիների՝ ոտնահարելով ազատ խոսքի իրավունքը, շրջանցելով արդարադատությունը։

Մենք այս ամենը դեռ որքա՞ն ենք հանդուրժելու. գլորվում ենք անդունդը։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը