Մոսկվան Փաշինյանի «արցունքներին» այլևս չի հավատում
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում մեկնարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-ամյակին նվիրված նստաշրջանը։ Այն կավարտվի սեպտեմբերի 29-ին. այս ընթացքում ՄԱԿ-ի 193 անդամ պետությունների ներկայացուցիչները ելույթ ունեցան Գլխավոր ասամբլեայի հայտնի դահլիճում։ Այստեղ տեղի են ունենում նաև բարձր մակարդակի հանդիպումներ։
Արդեն իրենց ելույթներով են հանդես եկել ԱՄՆ-ի նախագահը, եվրոպական երկրների ղեկավարները, Ռուսաստանի ԱԳ նախարարը և նույնիսկ՝ Իլհամ Ալիևը:
Սակայն Փաշինյանին այս հարթակում դեռ չեն տեսել:
Վերջինս բնականաբար, չէր կարող ներկա չլինել այդ համաժողովի աշխատանքներին, սակայն որոշեց, մինչ Նյու Յորք մեկնելը, Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի նախագահին:
Առիթը նույնպես կար, այդ նույն օրերին, Մոսկվայում իր աշխատանքներն էր անցկացնում, Ատոմային էներգիայի միջազգային ֆորումը:
Օգտվելով այս առիթից, Փաշինյանը որոշեց մինչ ԱՄՆ մեկնելը, ֆորումի հարթակում հանդիպել Պուտինի հետ:
Հանդիպումն անցավ ստանդարտ արարողակարգով:
Ռուսաստանի նախագահը հիշեցրեց, որ «Ռոսատոմը» ներկայումս աշխատում է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու ուղղությամբ, հավելելով, որ ռուս-հայական հարաբերությունները «կայուն և լավ են զարգանում»։ «Առևտրաշրջանառությունը հասնում է գրեթե 11 միլիարդ դոլարի, որը կազմում է Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության 34%-ը»:
Որին Փաշինյանն պատասխանեց, որ Երևանը փնտրում է «փոքր մոդուլային միջուկային էներգետիկ նախագծեր, որոնք հարմար կլինեն Հայաստանի համար»։
Ակնհայտ է, որ Փաշինյանն ակնարկում էր, որ հայկական կողմը մտադիր չէ, հետագայում շարունակել ռուսական կողմի հետ համագործակցությունը, քանի որ փոքր մոդուլային միջուկային էներգետիկ նախագծեր, նաքննարկում էամերիկյան կողմի հետ:
Ի դեպ, Թրամփը այդ նույն մոդուլային միջուկային նախագծեր քննարկում էր նաև Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, երեկ, Նյու Յորքում:
Իհարկե, այս հարցը մոտակա ժամանակների խնդիր չէ, և ռուսական կողմը հասկանում է, որ երբ ժամանակը գա, Փաշինյանն չի, որ նման որոշումներ պիտի կայացնի, սակայն ինքնին, Փաշինյանի կողմից հրապարակավ նման տեսակետ հնչեցնելը ցույց է տալիս իր ցանկությունը այդ հարցում:
Իսկ որպեսզի այդ մոտեցումը ռուսներին չնյարդայնացնի, մինչ Մոսկվա մեկնելը, նա, Երևանում անցկացված այսպես կոչված «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի աշխատանքներին մասնակցելիս, հայտարարեց, թե Հայաստանը կարող է չընդունվել Եվրոպական Միություն, նույնիսկ եթե այն համապատասխանի եվրոպական չափանիշներին։
Փաշինյանի այս խոսքը ավելի շատ ուղղված էր Մոսկվային հանգստացնելուն: Քանզի գալիք տարվա ընտրություններից առաջ, Փաշինյանը չի ուզում սրել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, որպեսզի հանրության առջև կարողանա ներկայանալ, որպես, իբր «բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ընդունված գործիչ»:
Մոսկվայում շատ լավ են հասկանում Փաշինյանի խորամանկությունը, սակայն գերադասում են դրա մասին չարտահայտվել:
Մանավանդ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարված ֆոնին, Կրեմլը չի ուզենա լրացուցիչ լարել հարաբերությունները նաև Փաշինյանի հետ:
Սակայն, թե՛ Վաշինգտոնում, թե՛ Անկարայում, թե՛ Թեհրանում, և թե՛ Մոսկվայում, արդեն լավ են սկսել ճանաչել Փաշինյանի այս ոճը, և բոլոր կողմերն էլ իրենց հետևությունն արդեն կատարել են:
Ուղղակի ժամանակից շուտ կողմերից ոչ մեկը չի ուզում բաց խաղաքարտերով հանդես գալ:
Պարզապես, եթե Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի համար այս հարցը անչափ կարևոր է համարվում, ապա Թրամփի համար Փաշինյանի խաղաթուղթը մանրադրամի դեր է կատարում իր խաղում՝ Պուտինի և Էրդողանի հետ հարաբերություններում:
Այդ իսկ պատճառով Փաշինյանի շուստրիությունները կարող են ազդել բացառապես Հայաստանի հանրության ամենապրիմիտիվ մասի վրա:
Սակայն նույնիսկ այստեղ էլ Փաշինյանի ցանկությունը անչափ փոքր ազդեցություն է թողնելու՝ գալիք ընտրությունների տեսանկյունից:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am