Լրահոս

29.09.2025 09:57


Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին, 30-ի գիշերը, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Սեպտեմբերի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Մայրաքաղաքում սեպտեմբերի 29-ի ցերեկը կլինի 25-27 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18...+20 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը