Լրահոս

04.10.2025 09:07


Ազատության պողոտայում «Ford Fusion»-ը կոտրել է երկաթե ճաղավանդակը, ապա խաչմերուկի ցուցանակն ու հայտնվել մայթին․ կա վիրшվոր

Ազատության պողոտայում «Ford Fusion»-ը կոտրել է երկաթե ճաղավանդակը, ապա խաչմերուկի ցուցանակն ու հայտնվել մայթին․ կա վիրшվոր

Հոկտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի մայթեզրի երկաթե ճաղերին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով, կոտրել խաչմերուկում տեղադրված Ազատության պողոտա-Բաբայան փողոց-Կասկադ համալիր ցուցանակը, ապա առաջ ընթացել, բախվել ծառին, կոտրել երկաթե սյունը ու հայտնվել մայթին՝ կանգառի մոտ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց։

Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորը վարորդն է։

Այս խորագրի վերջին նյութերը