Քաղաքական

07.10.2025 08:31


Պատերազմում անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամսով

Պատերազմում անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամսով

44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը կալանավորվեց մեկ ամսով։ Այս մասին հայտնում է փաստաբան Տաթև Սողոյանը։

Նրան ձերբակալել են հոկտեմբերի 6-ին ՊՆ-ի շենքի մոտ «խուլիգանության» մեղադրանքով։

Ավելի վաղ ՔԿ–ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է: Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»։

Այս խորագրի վերջին նյութերը