Քաղաքական

08.10.2025 08:50


Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ Գյումրու քաղաքապետի դեմ իրականացվող իշխանական հարձակումների վերաբերյալ

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ Գյումրու քաղաքապետի դեմ իրականացվող իշխանական հարձակումների վերաբերյալ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող ապօրինի հարձակումները քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, անընդունելի է համարում ատելության քարոզը:

Այդ հարձակումները գնահատում ենք որպես փորձ՝ ոչնչացնելու տեղական ինքնակառավարման համակարգը և արհամարհելու գյումրեցիների քվեն, որի ուղերձն ընդդիմադիր դաշտին՝ «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն էր, և «Մայր Հայաստանը», հենց այդ ուղերձը հաշվի առնելով, նպաստեց նոր իշխանության ձևավորմանը:

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն շատ ծանր է տարել «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը Գյումրու վերջին ընտրություններում ու փորձում է վերաձևել ընտրության արդյունքները:

Անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժն ինչ կարծիք ունի Գյումրու քաղաքապետի և նրան ներկայացնող ուժի նկատմամբ, իրավունքի գերակայության սկզբունքը պետք է առաջնահերթ լինի, այլ ոչ թե գործ ունենանք կամայական որոշումների ու հետապնդումների հետ:

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն

08.10.2025թ.

Այս խորագրի վերջին նյութերը