Կարծիք

09.10.2025 11:36


Հերթական ՔՊ-ականն է վատացել․ քաղաքացու ապտակը կըմբոշխնեք Էջմիածնում

Հերթական ՔՊ-ականն է վատացել․ քաղաքացու ապտակը կըմբոշխնեք Էջմիածնում

Ստի ու կեղծիքի հիմնադիրների դիմակները պատռվում են ժամ առ ժամ։

«Հպարտ» քաղաքացիներին ստելով՝ եկան իշխանության ու սեփական գրպանները լցնելով՝ խոսում են թալանից, այնինչ նույն կոռուպցիոն կենդանին իրենց օրոք բարգավաճել ու նոր բարձրունքեր է գրավում։

Քաղաքացու ապտակը դուք լավ զգացել եք Երևանի, Փարաքարի ու Գյումրու ընտրություններում, իսկ հաջորդը կըմբոշխնեք Էջմիածնում։

Փարաքարում մեծ-մեծ փրթողները, իբր 60% խփողները խայտառակ լինելուց հետո հիմա էլ Վաղարշապատում են գլխից մեծ տոկոսներ «վիզ» վերցրել։

Վաղարշապատը միասնական է ու մերժելու է ՔՊ-ին։

Էջմիածինը ՔՊ-ական քաղաքապետ չի ունենալու։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը