Քաղաքական

10.10.2025 14:25


Փաշինյանն ու Պուտինը համակարծիք չեն ՌԴ-ՀՀ ապրանքաշրջանառության տվյալների հարցում (տեսանյութ)

Փաշինյանն ու Պուտինը համակարծիք չեն ՌԴ-ՀՀ ապրանքաշրջանառության տվյալների հարցում (տեսանյութ)

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ–Հայաստան ապրանքաշրջանառության մասին։

Նա Նիկոլ Փաշինյանին հարցրել է`որքան է կազմել ապրանքաշրջանառությունը այս տարի։

Փաշինյանը պատասխանել է` 2025 թվականի ընթացիկ ցուցանիշը 4 մլրդ դոլար է, իսկ նախորդ տարվանը՝ 9 մլրդ։ Պուտինը վստահ ասել է, որ ցուցանիշներն ավելի բարձր են։

«Շատ էր, ավելի շատ էր։ Այս տարի ավելի շատ կլինի... Ակնհայտ է, ակնհայտորեն պարզ: Բայց կարևոր չէ»,-ասել է ՌԴ նախագահը։

Փաշինյանն արձագանքել է. «Դե, գուցե»։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 1,6 անգամ՝ կազմելով ավելի քան 12 մլրդ դոլար։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը