Լրահոս

11.10.2025 16:39


Դաժան uպանություն Չարենցավանի եկեղեցում․ նոր մանրամասներ է հայտնել

Դաժան uպանություն Չարենցավանի եկեղեցում․ նոր մանրամասներ է հայտնել

Չարենցավանի եկեղեցում հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն, հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը՝ անդրադառնալով ավելի վաղ հայտնի դարձած ողբերգական դեպքին։

Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։

Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։

Այս խորագրի վերջին նյութերը