Լրահոս

13.10.2025 18:57


«Գազարի դաշտում uպանել է ամուսիններին, հետո եղանը կnխել կնոջ փորը». ահասարսուռ դեպք Արամուսում (տեսանյութ)

«Գազարի դաշտում uպանել է ամուսիններին, հետո եղանը կnխել կնոջ փորը». ահասարսուռ դեպք Արամուսում (տեսանյութ)

Գտնված մարդ էր Գագարինը, ընտիր տղա էր, սաղիս հասել է, իր կնիկն էլ խելոք, գառի նման աղջիկ էր. ի՞նչ էր արել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արամուսի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով նախօրեն գյուղի հանդամասում ամուսինների սպանությանը։

Նշենք, որ սպանության մեջ կասկածվողը նրանց հարևանն է։

«Ասում են՝ ինչ-որ այդ օրը վիճել են, իրենց առվով ցեխաջուր է գնացել։ Գազար լվանալիս մեքենայից ցեխաջուր է լցվել։ Բա կարելի՞ է դրա համար այդպիսի ողբերգություն սարքես, գնաս արտի մեջ միամիտ հետևից կոխես ողնուղեղի մեջ, հետո էլ վիլկեն կոխել կնկա փորը երկու անգամ։

Այսպիսի դաժան բան ես չեմ տեսել։

Երեք աղջիկ ուներ, մի հատ տղա։ Տղան գարունն է բանակից եկել, հարսանիք պիտի աներ, նշանված էր։ Հիմա մենակ է մնացել տղան, որովհետեւ աղջիկներն ամուսնացել գնացել են»,–ասաց նա։

Անդրադառնալով կասկածյալին, տարեց կինը նշեց, որ իր հայրն էլ է սպանվել. ««Իր հորն էլ են սպանել, իր վրան չդրեցին, դրեցին մոր վրա, մայրը գնաց 6 տարի նստեց բերդում։ Ես չգիտեմ ճիշտն ու սխալը, թե ոնց է եղել։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ մահացածները շատ լավ մարդիկ էին, համերաշխ ընտանիք էին. «իսկ էդ հարևանը շատ տականք մարդ է, բոլորի հետ կռվում է»։

Արամուսի վարչական ղեկավար Ստեփան Հակոբյանն էլ նշեց. «Երկու ընտանիքներն իրար հարևաններ են, երկրորդ փողոցում են ապրում, ճանաչում եմ բոլորին որպես համագյուղացիներ։ Առանձնապես որևէ բան չեմ կարող ասել իրենց մասին, դեպքի մասին իմացել եմ հեռախոսազանգով, ընկերներից մեկն է զանգել, տեղեկացրել։

Իմ տեղեկություններով իրենց մեջ վեճեր անընդհատ եղել են, որպես հարևաններ չեն կարողացել իրար հետ հաշտ ապրել, խնդիրներն եղել են հիմնականում կենցաղային հարցերի շուրջ, վեճեր են եղել։

Ես ավել բան չեմ կարող ասել, չեմ տիրապետում մանրամասն ինֆորմացիայի»։

Այս խորագրի վերջին նյութերը