Քաղաքական

15.10.2025 13:23


Իրավապահները խուզարկում են Արագածոտնի թեմի առաջնորդարանը. թեմի առաջնորդը քննչականում է (ուղիղ)

Իրավապահները խուզարկում են Արագածոտնի թեմի առաջնորդարանը. թեմի առաջնորդը քննչականում է (ուղիղ)

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում Արագածոտնի թեմի առաջնորդարանում։

Թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը քննչականում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։

Այս խորագրի վերջին նյութերը