Արմավիրի մարզպետարանը նախընտրական շտաբի են վերածել․«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Թեպետ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունը տեւական ժամանակ քարոզարշավ է իրականացնում։
Մեզ պատմեցին, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետարանը վերածել է նախընտրական շտաբի։ Բանուգործը թողած՝ ողջ օրը Էջմիածնի ընտրություններով է զբաղված` իր մոտ է կանչում Վաղարշապատ խոշորացված համայնքն ընդգրկող համայնքների «ավտարիտետներին», համայնքի ղեկավարներին եւ «թիվ» պահանջում՝ ով որքան ձայն կարող է ապահովել ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի համար, հաղթանակի դեպքում խոստանում պարգեւ` ում ինչ հարկավոր է։