Զավեշտալի է, բայց դատարանի դռները շրջափակելու ապօրինի հրահանգ տված Նիկոլ Փաշինյանը հանցագործություն է տեսնում հոգևորականների վարքագծում:Նրան հատկապես դուր չեն գալիս եկեղեցու այն սպասավորները, ովքեր քաղաքական կարծիք են արտահայտում կամ քաղաքական քայլ են կատարում, որի իրավունք, ի դեպ, որպես քաղաքացի՝ իրենք ունեն: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Զավեշտալի է նաև այն, որ առավոտից երեկո ատելության խոսք տարածող Նիկոլ Փաշինյանը հանցագործություն է տեսնում հոգևորականների հարցազրույցներում:
Ինքը ոտքից գլուխ կեղծ է: Բայց ամբողջ օրն Աստծո անունն է տալիս, սաղմոսներից է մեջբերումներ անում ու իրեն համեմատում է Հիսուսի հետ:
Նիկոլության «հոգևոր» կողմը (տեսանյութ)
Զավեշտալի է, բայց դատարանի դռները շրջափակելու ապօրինի հրահանգ տված Նիկոլ Փաշինյանը հանցագործություն է տեսնում հոգևորականների վարքագծում: Նրան հատկապես դուր չեն գալիս եկեղեցու այն սպասավորները, ովքեր քաղաքական կարծիք են արտահայտում կամ քաղաքական քայլ են կատարում, որի իրավունք, ի դեպ, որպես քաղաքացի՝ իրենք ունեն: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Զավեշտալի է նաև այն, որ առավոտից երեկո ատելության խոսք տարածող Նիկոլ Փաշինյանը հանցագործություն է տեսնում հոգևորականների հարցազրույցներում:
Ինքը ոտքից գլուխ կեղծ է: Բայց ամբողջ օրն Աստծո անունն է տալիս, սաղմոսներից է մեջբերումներ անում ու իրեն համեմատում է Հիսուսի հետ:
Փարիսեցիությունը հենց սա է, որ կա»: