Կարծիք

18.10.2025 08:08


Մի աղանդավորի մազը ծռվի, ամբողջ Եվրոպան կալեկոծվի, բայց լուռ է, երբ Նիկոլը բանտերը լցրել է հոգևորականներով

Մի աղանդավորի մազը ծռվի, ամբողջ Եվրոպան կալեկոծվի, բայց լուռ է, երբ Նիկոլը բանտերը լցրել է հոգևորականներով

Հաստատ համոզված եմ, որ եթե Հայաստանում մի աղանդավորական շարժման անդամի մազը ծռվի, ոստիկանը թարս նայի, վրաները բարձր գոռա՝ ամբողջ Եվրոպան կալեկոծվի։ 69 հատ բանաձև կընդունեն, դեսպանները իրար հերթ չտալով կդատապարտեն, փողոց կփակեն, տարատեսակ կառույցներն ու հանձնաժողովները վայնասուն կդնեն, ֆիրմա ԶԼՄ-ները 666 հատ դատապարտող հուզաճմլիկ ռեպորտաժ կպատրաստեն։

Բայց Նիկոլը դրած ավերում է մի ամբողջ եկեղեցի, բանտերը լցրել է հոգևորականներով, արդեն հասնում է Կաթողիկոսի կալանավորմանը, սրանք լուռ են, մի ծպտուն չեն հանում։

Բացառված չէ, որ անգամ զանգում են Նիկոլին ու ողջունում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ կազմակերպած արշավն ու խորհուրդներ տալիս։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը