Քաղաքական

19.10.2025 20:55


«Մայր Հայաստանի» նպատակը Հայաստանն օրվա չարաբաստիկ իշխանություններից ազատելն է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Մայր Հայաստանի» նպատակը Հայաստանն օրվա չարաբաստիկ իշխանություններից ազատելն է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Մայր Հայաստանի» համար արժեք են պետությունը, անկախությունը և Հայաստանի քաղաքացին: Մենք անո՛ւմ ենք ու անելո՛ւ ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը լինի անվտանգ ու զարգացող: Օրվա իշխանություններն անցողի՛կ են: Մնայունը մեր երկի՛րն է ու մեր ժողովո՛ւրդը: Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ Վաղարշապատում «Մայր Հայաստան» կուսակցության հավաքի ժամանակ։

««Մայր Հայաստանի» կարևոր նպատակներից մեկն օրվա չարաբաստիկ իշխանություններից Հայաստանն ազատելն է ու ազգային նոր իշխանություն ձևավորելը, որպեսզի կյանքի կոչվեն մեր ծրագրերը: Այդ իսկ նպատակով մենք բոլոր մակարդակներով ու բոլոր հարթակներում կռի՛վ ենք տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կուսակցության ու դրա տխրահռչակ ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ: Մեզ համար որպես փոփոխությունների հասնելու միջոց դիտարկվում են ինչպես տեղական, այնպես էլ համապետական ընտրությունները՝ չբացառելով, իհարկե, փողոցային պայքարի գործիքակազմը»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը