Նիկոլ Փաշինյանի խեղկատակություններն արդեն միջազգային ասպարեզո՞ւմ են սկսել նկատել. Սոբչակը ծաղրել է նրան
Ինչպես հայտնի է, Փաշինյանն արդեն տևական ժամանակ է, ինչ ամեն առավոտ սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակում, ցույց է տալիս սրտիկի ժեստ և բաժանորդներին մաղթում «բարի լույս ու սեր»։
Այս ամենը նա զուգահեռում է ամեն անգամ մի ինչ-որ ֆոնային երաժշտությամբ:
Հայ հանրությունն արդեն սովորել է նրա այս խեղկատակություններին: Նախկինում նա իր տան բակում սատանաներ էր փնտրում, հետո հարբած փռվում էր խոտի վրա, ցույց տալով, թե նույնիսկ բոմժերի կերպարով կարող է հանդես գալ, իրենց, հավանաբար, դուր գալու համար:
Հետո հեծանվային էքսկուրսիաներ էր կազմակերպում, ցույց տալու համար, թե ինչ «պրոգրեսիվ» տղա է, որ որոշել է նման զբաղմունք ունենալ:
Իսկ վերջերս, իր իրական կերպարին համաձայն, որոշել է ամեն առավոտ «բարի լույսով» հանդես գալ:
Այստեղ էլ նա հավատարիմ է մնացել իր կերպարին, ընդ որում, ոչ միայն իր ձևով, այլև բովանդակությամբ:
Նա սրտիկելով, «սիրելով բոլորին», գործում է ճիշտ հակառակ ձևով՝ նույն այդ օրը «ատելով» ինչ-որ մեկին:
Սրտիկելու այս ցուցադրությունները համընկան նրա ռեպրեսիաների ուժգնանալու պրակտիկայի հետ, ինչը զարմանալի չէր: Քանզի «խաղաղություն» քարոզողը պատերազմ էր բերում, «Արցախը Հայաստան» ասողը Արցախը հանձնեց Ադրբեջանին և հպարտանում է իր այս քայլով, Մոնթեի կերպարով գալիս էր իշխանության , հետո ոչնչացնում նույն այդ Մոնթեի երազանքները, իսկ հետո սափրվելով, ցինիկաբար հայտարարում էր իր նոր կերպարափոխության մասին: Զարմանալի չէ, որ իր այս նոր խեղկատակ պահվածքով պիտի ծաղրանքի արժանանար նաև Հայաստանից դուրս:
Փաշինյանի վերջին «սրտիկելու» բռնկումը մեկնաբանել է ռուսաստռանցի բլոգեր Քսենիա Սոբչակը, իր ինստրագրամի էջում գրելով բառացի հետևյալը. «Արդյոք նա վերջապես կդիմի՞ Միխայիլ Կրուգին, թե՞ դեռ որքան պետք է սպասեմ, չեմ հասկանում»։
Հանրությանը հիշեցնենք, որ Կրուգը հայտնի ռուս երգահան և երգիչ է, ով հիմնականում մասնագիտացած էր «գողական երգերով»: Տարիներ առաջ նրան կողոպիտչներն սպանեցին իր սեփական տանը:
Սոբչակն իր այս հեգնանքը բազմաբնույթ իմաստով էր ներկայացել՝ միաժամանակ ցույց տալով, թե ինչ անլուրջ կերպար ունի Փաշինյանը:
Անկախ այս ամենից, Փաշինյանն այսօր ընկալվում է որպես Հայաստանի գործող ղեկավար և ուրեմն նրա բոլոր խեղկատակությունները վարկաբեկում են ոչ միայն իրեն, այլև Հայաստանը, մեզ բոլորիս:
Այս տարրական փաստը պիտի հասկանա ցանկացած քաղաքացի և գիտակցի, որ խայտառակությունից դեպի արհամարհանք և անհարգանք, մեկ քայլ է:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am