Կարծիք

03.11.2025 14:26


Զգուշացեք սադրիչներից և գործ սարքողներից․ Գևորգ Ստեփանյան

Զգուշացեք սադրիչներից և գործ սարքողներից․ Գևորգ Ստեփանյան

Վաղարշապատի ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցությանը և դրա թեկնածուին վերապահված է ոչ միայն թուրքական 5-րդ շարասյան, այլ նաև սադրիչի, գործ սարքողի դերակատարումը:

Ոսկեհատ համայնքում հայր և որդու ձերբակալել են հենց այդ գործ սարքող սադրիչի կեղծ մատնության հիման վրա:

Կոչս ու խնդրանքս բոլորին. հեռու՛ մնացեք այդ սադրիչից ու գործ սարքողից: Վազգեն Սարգսյանին ուրացողների ներկայացուցիչը հենց դրա համար է մտցվել այս ընտրարշավի մեջ, որպեսզի ապօրինություններն «օրինականացնի» և իշխանությունների համար հաճախորդություն անի:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը